Ի՞նչ է Քամփ Արմենը

[ A+ ] /[ A- ]

Հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակի արարողություններից՝ 2015-ի ապրիլի 24-ից մի քանի օր անց ստացանք Թուզլայի հայ մանուկների որբանոցի փլուզման լուրը: Բոլորս մեկ բռունցք էինք դարձել՝ պայքարելու ժխտողականության և կոտորածներով շարունակվող ցեղասպանության դեմ:

Ի՞նչ է Քամփ Արմենը.

Իրենք լեզուն և մշակույթը սովորելու նպատակով Անատոլիայից Ստամբուլ բերված աղքատ և որբ հայ երեխաների՝ հատկապես ամռան ամսներին կրթությունը շարունակելու նպատակով Թուզլայում կառուցված մի որբանոց է:

Քամփ Արմենն ինչպե՞ս է ստեղծվել:

Գեդիկփաշա հայ բողոքական եկեղեցու և կրթարանի հիմնադրամը, ստանալով բոլոր թույլտվությունները և վճարելով նախատեսված գինը, 15.11.1962-ին գնել է ճամբարի Թուզլայում գտնվող հողատարածքը: Ճամբարի շինությունը երեք ամիս շարունակ 8-12 տարեկան երեխաների ջանքերի շնորհիվ է կառուցվել: Իրենք են շինության հիմքը փորել, ջրահորեր փորել, ափից ավազ բերել, լվացել, անապատի նմանվող հողատարածքում սածիլներ տնկել և այդ տնենիներն իրենց անուններո կոչել: Իչպես Հրանտն էր ասում՝ որբ և աղքատ երեխաները նախ իրենք իրենց համար մի տուն ստեղծեցին, հետո ամբողջ մի քաաքակրթություն:

Ճամբարի գործունեությունը:

Ճամբար եկած երեխաները հնարավորություն էին ունենում չմոռանալու այն, իչ սովորոլ էին ձմռանը և գտնվելու բնության մեջ: Դեռևս չուրբանիզացված Թուզլայում երեխաներն ապրում էին կենդանիներով շրջապատված, հողի և ծովի հետ միաձուլված՝ այսպսով մեծ փորձառություն ձեռք բերելով կյանքի ամեն բնագավառի համար: Միևնույն ժամանակ երաժշտական, ազգային պարային և սպորտային ունակություններ եին զարգացնում:
Փորամասնությունների հիմնադրամները օտարերկրացիների՞ն են պատկանում:

Մինչ այժմ մի շարք աղբյուրներում որպես օտարերկրացու սեփականություն ներկայացվող փոքրամասությունների հինադրամներն իրականում հրեա և քրիստոնյա ազգաբնակչության՝ Օսմանյան Կայսրությունում կրոնական, սոցյալ-մշակութային պահանջները բավարարելու համար ստեղծված կառույցներ են:

Փոքրամասնությունների հիմնադրամները կարո՞ղ են գույք ձեռք բերել:

Ինչպես Օսմանյան Կայսրության, այնպես էլ Հանրապետական Թուրքիայի հռչակումից հետո վերոնշյալ հիմնադրամներն ունեցել են գույք եռք բերելու իրավունք: 1974 թ. կատարված փոփխություններով այս հիմնադրամները զրկվում են գույք ձեռք բերեոլւ իրավունքից:1936-1974 թվականերին ձեռք բերված գույքը պետք է վերադարձվեր նախկին տերերին, եթե նախկին տերերը չգտնվեն՝ պետությանը:

1962թ. նախատեսված գումարը վճարելով նված Քամփ Արմենը ևս անվճար վերադարձվեց նախկին տիրոջը:

Քամփ Արմենում ի՞նչ է տեղի ունենում:

Մայիսի 6-ին սկսած ճամբարի փլուզման գործողությունները կասեցվեցին Թուզլայի դեմոկրատ բնակիչների, մի շարք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպություների շնորհիվ, որոնք անմիջապես ժամանեցին ճամբարի տարածք:

Արդեմ գրեթե 100 օր է՝ 1915թ-ի հայոց ցեղասպանությունից փրկված և այս հողում գոյատևել փորձող հայ մանուկների ջանքերով կառուցված Թուզլայի հայ որբանոցում՝ Քամփ Արմենում ենք: 1500-ից ավել հայ երեխաների քրտինքով կառուցված Քամփ Արմենը, որի ամեն քարը, ամեն ծառը հայ մանուկների փոքրիկ, բայց հմուտ ձեռքերի աշխատանքի արդյունքն է, այժմ կանգնած է կործանիչ մեքենաներին դեմ դիմաց:

Չնայած ցեղասպանությունից հետո չվերջացող ատելության քաղաքականությանը, չնայած բոլոր տարաձայնություններին, ճնշումներին և սպառնալիքներին՝ երեխաների ջանքով 1960-ականներին կառուցվել է Թուզլայի հայ որբանոցը՝ առանց որևէ պետական աջակցության:

Այս տարածքը, որն այսօր փորձում են քանդել և փոխարենը շքեղ առանձնատներ կառուցել, տառապանքներից և կորուստներից հետո դեռ հույսը չկորցրած որբ հայ երեխաների տնկած ծառերի պատմությունն ներկայացնում:

Քամփ Արմենը մեր որբերի ձեռքերով տնկած ծառերի ստվերում ապաստանած Հրանտ Դինքը, սպանված բոլոր հայերը մեզ են վստահել:

Չնայած բոլոր կորուստներին՝ Քամփ Արմենը մեր փայփայած հույսի, մեր ընդհանուր պատմության և անշուշտ գալիք ընդհանուր ապագայի հանգրվանն է:

ՈՉ, ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ:

Ընտրություններից առաջ որոշ անձանց կողմից ճամբարի ետ վերադարձվելու հետ կապված հայտարարություները մադկանց շփոթության մեջ գցելու համար էին:
Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր օժանդակում են մեր պայքարը հանուն մեր համատեղ անցյալի և ապագայի, տեր կանգնելու հայ որբերի՝ մեզ վստահած Քամփ Արմենին:

Նոր Զարթօնք